7-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքները. Լավագույն լիամետրաժ ֆիլմերն են «Երկար ճանապարհ դեպի հյուսիս»-ն ու «Մունե»-ն

7-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքները. Լավագույն լիամետրաժ ֆիլմերն են «Երկար ճանապարհ դեպի հյուսիս»-ն ու «Մունե»-ն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին ամփոփվել են 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի արդյունքները։ Հայտնի են փառատոնի 5 մրցութային ծրագրի հաղթողներն և հատուկ մրցանակների դափնեկիրները:

Լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթող են ճանաչվել ֆրանսիական «Երկար ճանապարհ դեպի հյուսիս» (Long Way North) և «Մունե. Լուսնի պահապանը» (Mune) անիմացիոն ֆիլմերը: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի՝ Հատուկ հիշատակում մրցանակի է արժանացել «Ուտիճ» (Cafard) Բելգիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների համատեղ կինոժապավենը:

«Երկար ճանապարհ դեպի հյուսիս» ֆիլմի գլխավոր հերոսուհին երիտասարդ Սաշան է՝ արիստոկրատ աղջիկ, ով ապրում է 19-րդ դարի Ռուսաստանում և երազում է Մեծ հյուսիսի մասին: Նա տպավորված է իր պապիկի՝ Օլուկինի ճակատագրով, ով ճանաչված հետախույզ է և դեռ չի վերադարձել Հյուսիսային բևեռում իրականցվող վերջին հետախուզությունից։ Օլուկինի հետախույզի ձիրքը փոխանցվել է թոռնուհուն՝ Սաշային, բայց վերջինիս ծնողները արդեն պայմանավորվել են Սաշայի ամուսնության համար՝ առանց վերջինիս համաձայնության։ Այսպիսով՝ Սաշան գնում է իր երազանքի հետևից, հեռանում է տանից և որոշում է գնալ ու միանալ Օլուկինին:

Մունեն փոքրիկ, զվարճալի այծեմարդ է կախարդական աշխարհում։ Նա, ի հակառակ իր ցանկությունների, լուսնի պաշտպանն է։ Նրա աշխատանքն է գիշեր «բերել» և հետևել երազների աշխարհին։ Բայց նա դառնում է իրար հաջորդող աղետների պատճառը, և ստվերների պաշտպաններին հնարավորություն է տալիս գողանալու արևը։ Սոհենի՝ Արևի պաշտպանի և փխրուն Վաքսի ներկայությամբ Մունեն սկսում է անհավանական որոնումների մի շարք, որոնք նրան դարձնելու են լեգենդար պաշտպան։ Տիեզերքի մասին այս ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ արևը և լուսինը պաշտպանվում են իրենց պահապանների կողմից, հիմնված է Բընուա Ֆիլիպոնի պատմության վրա։ Վերջինս գործակցել է Ալեքսանդր Հեբոյանի հետ, ով եղել է DreamWorks-ի, Kung Fu Panda-ի, Monster vs Aliens ֆիլմերի անիմատորը։

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի լավագույն կոնցեպտ է ճանաչվել իսպանական «Դիվահարը» (Possessed): Ֆիլմը ստացել է Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ:

Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ Լև Ատամանովի անվան մրցանակ է ստացել «Անահիտ» ֆիլմը (Հայաստան):

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Չենք կարող ապրել առանց տիեզերքի» (We can’t live without cosmos) ռուսական ժապավենը: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ` Հատուկ հիշատակման է արժանացել պորտուգալական «Ամելիա և Դուարտե» (Amelia & Duarte) ֆիլմը: Կարճամետրաժ ֆիլմերի Ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել արգենտինական «100 տարի. Հայոց ցեղասպանություն» (100 years – Armenian Genocide) ֆիլմը:

Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ է ճանաչվել Միացյալ Թագավորությալ, Հորդանանի և Մարոկկոյի համատեղ արտադրության «Ինձ Գիտես» (You Know Me): Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմերի մրցույթ՝ Հատուկ հիշատակում անվանակարգի հաղթող է հունգարական «Գայլամարդն ու Ժայռը» (The Coyote and The Rock):

Լավագույն ավարտական ֆիլմ է ամերիկյան «Պալմ Ռոտ-ը» (Palm Rot): Ավարտական ֆիլմերի մրցույթի Հատուկ հիշատակման է արժանացել«Մեծն Հարլոդը և Հրեշը» (The Great Harlot and The Beast) – Դանիա:

Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ անվանակարգում հաղթել է«Երջանիկ ճամբարական» (Happy Camper) - Նիդեռլանդներ: Երաժշտական անիմացիոն հոլովակների մրցույթ՝ Հատուկ հիշատակման է արժանացել «Քնքուշ բվեր» (Owl Me Tender) ֆիլմը - Ռուսաստան:

ԹՈՒՄՈ Պատանի հանդիսատեսի մրցանակ է ստացել ֆրանսա-բելգիական Հաշվելով ոչխարները (Counting Sheep) ֆիլմը: Լիամետրաժ ֆիլմերի Հանրային ժյուրիի մրցանակ է ստացել Ուտիճ ֆիլմը: Կարճամետրաժ ֆիլմերի Հանրային ժյուրիի մրցանակ է ստացել Չենք կարող ապրել առանց տիեզերքի ֆիլմը:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում տեղի է ունեցել 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Այս տարի փառատոնի նախընտրական ժյուրին և պատվավոր միջազգային խորհուրդն ընտրել են 184 անիմացիոն ֆիլմ, որոնք մասնակցեցին 5 մրցութային ծրագրի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»։ Բացի այդ, «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում ցուցադրվել են ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմերի ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, ինչպես նաև պատկերապատումների ցուցահանդես (Bande dessinée)։

Ընդհանուր առմամբ, «ՌեԱնիմանիա» փառատոնն այս տարի մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրել է ավելի քան 400 ֆիլմ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---