Տարհանվել է Բրիտանիայի 2-րդ ամենախոշոր օդանավակայանը. Պատճառը ահաբեկչության վտանգն է

Տարհանվել է Բրիտանիայի 2-րդ ամենախոշոր օդանավակայանը. Պատճառը ահաբեկչության վտանգն է

PanARMENIAN.Net - Լոնդոնում մասամբ տարհանվել է Գեթվիք օդանավակայանը: Դրա պատճառն ահաբեկչության վտանգն է:

Հյուսիսային տերմինալում ուղևորների մոտ կասկածելի իր է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ուղևորները փորձել են զենքով օդանավ նստել: Նախնական տվյալներով կա ձերբակալված կասկածյալ, «Դոժդ» հեռուստաընկերությանը հղումով գրում է Tert.am-ը:

Հայտնի է դարձել, որ օդանավակայանում դադարեցվել են չվերթները:

Գեթվիքը Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր օդանավակայանն է:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը՝ Itele-ի հղումով Փարիզի «Լաֆայեթ» առևտրի կենտրոնի գնորդներին ու աշխատակիցներին տարհանում են: Հանրախանութում տարհանումն սկսվել է հայտնաբերված կասկածելի իրի պատճառով։

Մանրամասները չեն հաղորդվում։

Daily Mail-ը հայտնում է, որ Փարիզի Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել:

Ըստ աղբյուրի` նախնական տվյալների` հետապնդվում են չորս կասկածյալի, որոնք փախչում են Citroen-ով: Նշվում է, որ նրանք լավ զինված են: Տեղացիներին հրահանգում են մնալ տներում:

Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---