ԱՄՆ դեսպան. Բիզնեսի համար իրական հնարավորություններ կան ՀՀ-ում, հավասար պայմաններ են պետք

ԱՄՆ դեսպան. Բիզնեսի համար իրական հնարավորություններ կան ՀՀ-ում, հավասար պայմաններ են պետք

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նպատակն է Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելը: Այս մասին նոյեմբերի 17-ին Կառավարությունում Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Խորհրդի նիստի շրջանակում Հայաստան է ժամանել ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալի գլխավորությամբ:

«Այս համաժողովների շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն: Նույն կերպ նաև հայ ներդրողներին ԱՄՆ-ում ներդրումների կատարելու հարցում ոչ ոք չի կարող հրահանգ տալ: Մենք աշխատում ենք այնպիսի միջավայրի ձևավորման շուրջ, որը երկու երկրները գրավիչ կդարձնի ներդրողների համար», - ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ հայ ու ամերիկացի պաշտոնյաներն այս հանդիպման շրջանակում անդրադարձ են կատարելու այն հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առևտրի համար՝ մաքսային, լիցենզավորման հետ կապված և այլ հարցերին:

«Ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ այստեղ կան, մենք պետք է կարողանանք այդ հնարավորությունների համար նպաստավոր պայմաններ ապահովել: Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների նկատմամբ, որպեսզի նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից», - ընդգծել է Միլսը, մեջբերում է Aravot.am-ը:

Հոկտեմբերի 27-ին հրապարակվել է «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որի համաձայն Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները՝ 45-րդ տեղից բարձրանալով 35-րդ տեղը 189 երկրի շարքում։

Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի՝ Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ն 10 կետով բարելավել է Doing Business-ի վարկանիշում ցուցանիշը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---