ԱԳ փոխնախարար. Հայերի ջարդեր և էթնիկ զտումներ կազմակերպած Ադրբեջանն ուզում է ՀՀ-ին մեղադրել ահաբեկչության մեջ19 նոյեմբերի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում է կատարել մշակույթի բնագավառում, բայց կեղծիքի մշակույթի բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հակահայկական հայտարարությունները։ «Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918-ին հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք», - ասել է փոխնախարարը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի կատարել 1993-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», և անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաև նույն բանաձևերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որևէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները։ «Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձևերի իր ընտրովի և խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի և, նույնիսկ, ժամերի ընթացքում», - նկատել է Քոչարյանը: Նա նշել է, որ Բաքուն անդադար սպառնում է պատերազմով և զինված սադրանքներ իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին հայտարարել, որ հայկական կողմերը խաղաղություն չեն ցանկանում։ «Պետական տեռորի քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը հայերի ջարդեր և էթնիկ զտումներ իրականացրեց երկրի ամբողջ տարածքում, ներառյալ՝ 250 հազար հայ բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաքվում, ինչը կրկին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին փորձել հայկական կողմերին մեղադրել ահաբեկչության մեջ», - ասել է փոխնախարարը: Նա շեշտել է, որ Ադրբեջանը բարբարոսաբար ոչնչացնում է հայկական պատմական հուշարձանները․ բավական է հիշատակել Նախիջևանի միջնադարյան խաչքարերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայության պատմամշակութային ներկայության բոլոր հետքերի ոչնչացումը։ Դա ամենևին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին պնդել, որ իր երկիրը հանդիսանում է բազմամշակութայնության և հանդուրժողականության օրրան։ Քոչարյանը հիշեցրել է, որ հակառակ ՄԱԿ կանոնադրության պահանջներին՝ Ադրբեջանը հակադրում է տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը ևս չի խոչընդոտում Ադրբեջանի ղեկավարին հայտարարելու, որ, միջազգային իրավունքն, իբր, աջակցում է իրենց հավակնություններին։ «Մնում է միայն հիշեցնել․ կա սուտ, կա հրեշավոր սուտ, և կա Ադրբեջանի պետական քարոզչություն», - եզրափակել է փոխնախարարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |