Փարիզում պայթուցիկներով բաճկոն են գտել

Փարիզում պայթուցիկներով բաճկոն են գտել

PanARMENIAN.Net - Պայթուցիկներով բաճկոն է հայտնաբերվել Փարիզի հարավում, երբ հավաքարարները մաքրում էին փողոցը:

Ֆրանսիայի իշխանությունները, հիմնվելով լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքների վրա, հայտնում են, որ նմանատիպ բաճկոններ գործի են դրվել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---