Ուրֆայում և Դիարբեքիրում քրդերը հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա

Ուրֆայում և Դիարբեքիրում քրդերը հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են գործել ոստիկանական մեքենայի վրա:

Քուրդ զինյալների հարձակման հետևնաքով վիրավորվել է երկու ոստիկան: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ժամանակճանապարհին, իսկ մյուսը հոսպիտալացվել է Շանլըուրֆայի քաղաքային հիվանդանոցում, թուրքական Sabah պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրի համաձայն PKK-ականների և թուրք ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Դիարբեքիրի Լիջե շրջանում: Քուրդ զինյալները հարձակվել են ժանդարմերիայի ծառայողական մեքենայի վրա: Բախման ժամանակ սպանվել է ժանդարմերիայի պայմանագրային զինծառայող 36-ամյա Մեհմեթ Գյոզուդուքը:

Ավելի վաղ քրդերը Մուշի Վարթո շրջանում պայթեցրել էին թուրքական ժանդարմերիայի մի զրահամեքենա, որի ժամանակ վիրավորվել էր 6 թուրք ժանդարմ:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---