ԱԱԾ. 9-հոգանոց հանցախումբն ուզում էր ՀՀ-ում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել

ԱԱԾ. 9-հոգանոց հանցախումբն ուզում էր ՀՀ-ում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խումբն ապօրինաբար ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևանի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (հանցավոր գործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) 1-ին մասով (հանցավոր գործակցություն ստեղծելը կամ հանցավոր գործակցություն ղեկավարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 2-րդ մասով (հանցավոր գործակցությանը մասնակցելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)և 235–րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն:

Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Կարդացեք նաև՝ Աղբյուր. ՀՀ ԱԱԾ-ն Նորք Մարաշում զինված 10 քաղաքացու է վնասազերծել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---