Թուրքական բեռնատարները ՌԴ տարածք անցնելու թույլտվության են սպասում ռուս-վրացական սահմանին26 նոյեմբերի 2015 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայից եկող բեռնատարները սպասում են ռուսական կողմի թույլտվությանը՝ ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով հատելու համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ Վրաստանի ֆինանսների նախարարությանը հղումով: Հաղորդագրությունում ասվում է, որ, գերատեսչության տվյալներով, «Վերին Լարս» անցակետում որոշակի խնդիրներ են առաջացել Թուրքիայից բեռնատար մեքենաներին Ռուսաստանի տարածք թույլ տալու ժամանակ, գրում է Tert.am-ը: «Այդ բեռնատար ավտոմեքենաների մի մասը, որոնք հետ են վերադարձել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ: Մյուս մեքենաները գտնվում են, այսպես կոչված, չեզոք տարածքում և սպասում են Ռուսաստան մտնելու թույլտվությանը»,- ասվում է հաղորդագրությունում: Մինչդեռ նշվում է, որ վրացական կողմում՝ «Կազբեգի» անցակետում, աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով։ Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Կարդացեք նաև՝Սիրիայում ռմբակոծվել է թուրքական բեռնատարների շարասյունը (վիդեո) Սու-24-ի փրկված օդաչու. Թուրքերը զգուշացում չեն արել և կապ չեն հաստատել ՌԴ-ն Սիրիայի ավիաբազայում C-400 համակարգեր կտեղակայի. Էրդողանը չի ուզում սրել առճակատումը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |