Չնայած ահաբեկչության վտանգին` Եգիպտոսը գրավիչ է մնում հայ զբոսաշրջիկների համար

Չնայած ահաբեկչության վտանգին` Եգիպտոսը գրավիչ է մնում հայ զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսը շարունակում է մնալ գրվիչ զբոսաշրջային ուղղություններից մեկը հայ զբոսաշրջիկների համար, չնայած ահաբեկչական սպառնալիքներին:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, Երևանի մի շարք խոշոր զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ նշում են, որ հայաստանցի զբոսաշրջիկները պատրաստ են ուղեգրեր ձեռք բերել դեպի Եգիպտոս: Ըստ օպերատորների, դրանք բավականին լավ են իրացվում, չնայած, որ պոտենցիալ հաճախորդներին զգուշացնում են, որ ուղեգրից հրաժարվելու դեպքում գինը չի փոխհատուցվում: Փոխհատուցում հնարավոր է միայն, եթե Եգիպտոսի օդային տարածքը փակվի թռիչքների համար:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` հորդորելով զերծ մնալ դեպի Եգիպտոս ուղևորություններից: «ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին:

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

Նոյեմբերի 25-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Սինայի թերակղում, պատասխանատու է A 321-ի կործանման և ուղևորների մահվան համար և ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Եգիպտոսի հետ այդ չարիքի դեմ պայքարում: «Լավ գիտենք, թե որքան սուր է ահաբեկչության խնդիրը Եգիպտոսի համար: Մտահոգիչ է այն, որ Սինայի թերակղզում, որտեղ արդեն մի տարի է գործում է «Իսլամական պետության» ստորաբաժանումը` այսպես կոչված «Վիլայաթ Սինայը», որը հարյուրավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ է դարձել, այդ թվում նաև ավիավթարի ժամանակ զոհված ռուսաստանցիների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---