Արա Աբրահամյանը՝ «Ազգային միասնություն» շարժման կազմկոմիտեի նախագահ26 նոյեմբերի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24–ին Երևանում կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։ Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան-Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։ Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվել է շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Աբրահամյանի հանդիպումները Երևանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ՝ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ և այլն։ Կազմկոմիտեն որոշել է շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու և հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ և համապատասխան կառույցներ, գրում է Armlur.am-ը: Նախատեսվում է, որ շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչև այդ՝ կազմկոմիտեն կձևավորի իր աշխատանքային գրաֆիկը։ Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում է կայացվել նաև կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում և Ֆրանսիայում։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ քաղաքականություն վերադառնալու և կուսակցություն հիմնելու որոշում է կայացրել և կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Աբրահամյանը նշել է, թե միայն մեկ խնդրանք ունի. մինչև մարտ համբերել և վերջնական պարզ կլինի, նո՞ր կուսակցությունով է մտնում քաղաքականություն, թե եղած կուսակցություններից մեկի հետ գործակցելով: Նա նաև նշել է, որ ունենալով հարուստ փորձ՝ որոշում է կայացրել կարճ ժամանակում այնպիսի ծրագիր կազմել, որը կարող է օգնել Հայաստանին տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով: 2003 թվականին Արա Աբրահամյանը Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության հետ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը, սակայն, չի կարողացել հաղթահարել 5% քվեների շեմը ու դուրս է մնացել խորհրդարանից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |