Պեսկով. ՌԴ-ն կարևորում է Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը

Պեսկով. ՌԴ-ն կարևորում է Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Մերձավոր Արևելքի երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի վ սուբոտու» հաղորդման եթերում` Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում:

«Գիտեք, որ դա շատ խոցելի տարածաշրջան է, ուստի անվիճելի պետք է լինի այդ տարածքի բոլոր պետությունների` և Սիրիայի, և Թուրքիայի, և Իրաքի տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանումը: Հակառակ դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել այդ տարածաշրջանի համար, որը մոտ է մեր սահմաններին»,-ասել է մամուլի քարտուղարը:

Լրագրողը հիշեցրել է մամուլի քարտուղարին, որ տարածաշրջանում գործում են տարբեր քաղաքական և ազգային ուժեր, օրինակ, քուրդ աշխարհազորայինները: «Քուրդ կամավորականներն, իրականում, շատ արդյունավետ են կռվում «Իսլամական պետության» դեմ Իրաքի հյուսիսում: Դա շատ ավելի իրական ուժ է ԻՊ դեմ պայքարում, քան Սիրիայի ազատ բանակ կոչվածը»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ Ռուսաստանն ակտիվացնի շփումները քուրդ աշխարհազորայինների հետ, Պեսկովն ասել է. «Ինչ որ կարող էի, արդեն ասացի»,-նշել է նա:

Քրդերն Իրաքում և Սիրիայում զինված պայքար են մղում ԻՊ դեմ: Իրաքում նրանք պարբերաբար ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, ինչպես նաև Ռուսաստանից` պաշտոնական Բաղդադի խնդրանքով:

Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄՆ դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան զգուշացրել է Վաշինգտոնին և Մոսկվային, որ անթույլատրելի է ռազմական օգնությունը սիրիացի քրդերին: Մոսկվան պատասխանեց, որ նման օգնություն քրդերին չի ցուցաբերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---