Թուրքիան դժվարացրել է ՌԴ նավերի անցումը Բոսֆորի նեղուցով30 նոյեմբերի 2015 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ի առավոտից ռուսական դրոշով նավերի համար բարդություններ են առաջացել Բոսֆորի նեղուցն անցնելիս, որը միացնում է Սև ծովն ու Մարմարա ծովը: Այդ մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը: Ըստ marinetraffic.com համակարգի, որն առցանց հետևում է նավերի ընթացքին, նոյեմբերի 29-ին ռուսական նավերը զիգզագներով և շրջապտույտներով են ընթացել` երկար սպասելով նեղուց մտնելու թույլտվության, հայտնում է Korrespondent-ը: Այլ երկրների նավերի ընթացքը սովորականից չի տարբերվել: Ավելի ուշ` նոյեմբերի 29-ի երեկոյան ռուսական նավերն այնուամենայնիվ մտել են Բոսոֆոր: Նշվում է, որ «Բրատսկ» նավը սպասել է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-n: «Վոլգոմարտի» շեղումները սկսվել են գիշերվա ժամը 3-ին և շարունակվել են մինչև 17:00-ն: Ռուսաստանն իր հերթին լրացուցիչ հսկողություն կսահմանի նավահանգիստներում Սու-24-ի խոցումից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Ըստ նրա, առաջին հերթին այդպիսի միջոցներ կձեռնարկվեն Ղրիմում և Ազովի ու Սև ծովի ավազաններում: «Նավահանգիստներում լրացուցիչ հսկողություն կսահմանվի: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են, առաջին հերթին դա վերաբերում է Ղրիմին և Ազովի ու Սև ծովի ավազաններին` հաշվի առնելով աշխարհագրորեն Թուրքիային մոտ լինելը»,-ասել է Շուվալովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |