ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն հռչակագիր է ընդունել ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ

ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն հռչակագիր է ընդունել ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները համաձայնեցրել են ահաբեկչության դեմ պայքարի հռչակագիրը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը` փակելով ԱԳՆԽ նիստը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հռչակագիրն ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:

«Հատուկ շեշտադրում է արվել ահաբեկչության դեմ պայքարի վրա նրա բոլոր դրսևորումներով հանդերձ, ներառյալ օտարերկրացի գրոհային ահաբեկիչներին: Դա վերաբերում է նաև ծայրահեղականացմանը, որը կարող է հանգեցնել ահաբեկչության»,-ասել է Դաչիչը:

«Երբեմն դժվար է լինում փոխհամաձայնության հասնել, առավել ևս այնպիսի կազմակերպության շրջանակում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, որը 57 անդամ ունի: Սակայն մենք գոհ ենք, որ անկախ պառակտումից և բևեռացումից, մենք կարողացանք մի շարք կարևոր որոշումներ կայացնել, այդ թվում ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության հանգեցնող բռնի ծայրահեղականության դեմ պայքարի մասին, ինչպես նաև երիտասարդության և անվտանգության հարցերի վերաբերյալ, նաև համատեղ հայտարարություն է ընդունվել «5+2» Մերձդնեստրյան ձևաչափով բանակցությունների վերաբերյալ»,-ասել է նա:

Քվեարկությունը փակ է եղել և անցել է տևական քննարկումներից հետո:

Ընդհանուր առմամբ ԱԳՆԽ նիստին էին դրվել տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Այդ ահաբեկչություններն ամենամեծն էին զոհերի քանակով Ֆրանսիայի պատմության ամբողջ ընթացքում Երկրորդ համաշխարհային ապտերազմի ժամանակներից ի վեր: Երկրում, նրա պատմության մեջ ընդամենը 4-րդ անգամ է արտակարգ դրություն հայտարարվում: Զոհերի քանակով դա նաև խոշորգույն հարձակումն էր եվրոպայում Մադրիդի 2004 թ. պայթյուններից հետո:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանման արդյունքում պարզ դարձավ, որ ինքնաթիռի կործանմանը պատճառը ահաբեկչությունն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---