Կոմիտասի մասին «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան՝ դեկտեմբերի 25-ին15 դեկտեմբերի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին տեղեկացրել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյանը: Նա հավելել է, որ այժմ արվում են վերջնական ճշգրտումները, մակագրերն ու ենթագրերը, գրում է Panorama.am-ը: «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: նա կենտրոնացած է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին 2014-ի աշնանը: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի երաժշտության հեղինակն է Վաչե Շարաֆյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |