«Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի շրջանակում կկատարվեն Կապանի գիշերօթիկի սաների ցանկությունները

«Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի շրջանակում կկատարվեն Կապանի գիշերօթիկի սաների ցանկությունները

PanARMENIAN.Net - Կոնվերս բանկը կրկին նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան: Բանկի գլխամասային գրասենյակում տեղադրված տոնածառի բացիկները այս անգամ նույնպես կլինեն երեխաների լուսանկարներով և ամանորյա ցանկություններով:

«Ակցիան արդեն ավանդական է դարձել մեզ համար: Երեխաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Այս տարի արդեն մասնակցել ենք բարեգործական միջոցառումների՝ հանձնելով արյուն լեյկոզով հիվանդ երեխաների համար, ինչպես նաև աջակցել ենք անապահով 7 ընտանիքի երեխաներին Գյումրի քաղաքում: Մեր աշխատակիցների և հաճախորդների ակտիվ մասնակցությամբ «Դարձիր Ձմեռ պապ»-ն այս անգամ կայցելի Կապան», - մանրամասնել է Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ծրագիրը նախատեսված է «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաների համար: Ակցիայի շրջանակում յուրաքանչյուրը կարող է տոնածառից վերցնել բացիկ և կատարել երեխայի ցանկությունը: Բանկի հաճախորդները և աշխատակիցները կարող են նվերները թողնել տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին`ՀՀ 1930036912207200

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---