Հանրաքվեն Ղարաբաղում. Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան խառնում են իրենց չվերաբերող հարցի 7 դեկտեմբերի 2006 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կրկին խաղում են Ադրբեջանի օգտին` խառնվելով մի հարցի, որն իրենց չի վերաբերում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՎՈՒԱՄ հայտարարությունը: Նրա խոսքերով ,այն, ինչ ասված է հայտարարությունում, հեռու է ճշմարտությունից: «Վերջին 15 տարիների ընթացքում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, ի պատիվ իրենց, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունները կառուցել են օրինական, գործուն ներքին կառավարման համակարգ: Նրանք կառուցել են քաղաքական ինստիտուտներ. ընտրությունների միջոցով ընտրել են իրենց իշխանությանը եւ զարգացրել օրենսդիր դաշտը: Այսօր նրանք հիմնական օրենքի ընդունման անհրաժեշտություն են զգում եւ ընտրել են միջազգային պրակտիկայում ընդունված հանրաքվեն` որպես միակ ընդունելի ճանապարհ հիմնական օրենքի ընդունման համար: Ադրբեջանը պնդում է, որ հանրաքվեի անցկացումը խոչընդոտում է բանակցային խաղաղ գործընթացին: Ճիշտ հակառակը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ առանցքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:Սակայն իրական խոչընդոտը Ղարաբաղի ժողովրդավարական գործողություններին Ադրբեջանի անհանդուրժողական արձագանքն է, Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու նրանց մերժումը, կրկնվող ռազմաշունչ կոչերն ու Մինսկի խմբի բանակցային գործընթացը շրջանցելու համառ ջանքերը: Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական ձգտումների մերժումը եւ ժողովրդավարական ուղի ընտրելու համար մեղադրանքը ոչ կառուցողական են»,- հայտարարել է Վարդան Օսկանայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |