Վրաստանի նոր կառավարությունը՝ Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ30 դեկտեմբերի 2015 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տվել նոր կառավարությանը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ և կառավարության նոր ծրագրին։ Նոր կառավարության օգտին քվեարկել է 86 պատգամավոր, իսկ 28-ը եղել են դեմ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը։ Նոր կառավարությանը չի պաշտպանել խորհրդարանական ընդդիմությունը, միասնական ազգային շարժումը և Ազատ դեմոկրատները։ Դեկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում: Ըստ Վրաստանի սահմանադրության այս դեպքում կասեցվում են բոլոր նախարարների լիազորությունները և նրանք դառնում են պաշտոնակատարներ: Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներից, դեկտեմբերի 25-ին երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Վրաստանի սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականին հետևում է կառավարության բոլոր անդամների լիազորությունների դադարումը, և նրանք դառնում են ժամանակավոր պաշտոնակատար: Վրաստանի նախագահը յոթ օրվա ընթացքում պիտի ներկայացնի խորհրդարանին մեծամասնության հետ համաձայնեցված վարչապետի թեկնածուին, որն, իր հերթին, պիտի ներկայացնի կառավարության նոր անդամներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |