ՀՀ-ում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 7-ի12 հունվարի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակից, մասնավորապես H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է 35-ամյա կին, որը օրեր առաջ էր տեղափոխվել ԲԿ: Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնը: Մահացած կինը Թալինից է, ով Էրեբունի է եկել արդեն ծանր վիճակում և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, գրում է Tert.am-ը: ՀՀ-ում արդեն 7-րդ հիվանդն է մահանում՝ H1N1 վիրուսի ախտանիշով: Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին, չորսը՝ 2016-ին: Հայտնի է, որ մահացած 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ: Առողջապահության նախարարությունը հունվարի 12-ին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սուր շնչառական վարակները և այլ հիվանդություններ սկսում են նահանջել։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։ Արձանագրվել է մահվան դեպք։ Մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում։ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հունվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանում սուր-շնչառական հիվանդությունների, գրիպի H1N1 վիրուսի, թոքաբորբերի համաճարակ չկա, կա սուր շնչառական հիվանդությունների և գրիպի սեզոնային բարձրացում: Հունվարի 11-ի դրությամբ սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ է հաստատվել H1N1 վիրուսը: Վերակենդանացման բաժանմունքներում ներկայումս բուժում ստանում է սուր-շնչառական հիվանդություններով վարակված 77 քաղաքացի, որից 11-ը միացված են արհեստական շնչառության սարքին։11-ից 4-ի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուս, իսկ մյուսների մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել: Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարդացեք նաև՝ Արցախում խոզի գրիպի 3 դեպք է գրանցվել Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |