«Արմենիա-Մարիոտն» արժանացել է World Travel Award պարգեւին որպես «Հայաստանի առաջատար հյուրանոց»

PanARMENIAN.Net - «Արմենիա-Մարիոտն» արժանացել է World Travel Award պարգեւին որպես «Հայաստանի առաջատար հյուրանոց»: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Արմենիա-Մարիոտի» մամլո ծառայությունում, այս մրցույթը ամենանշանակալին է աշխարհում զբոսաշրջության ոլորտում եւ անց է կացվում World Travel Award-ի կայքում օնլայն քվեարկության հիման վրա: Այս տարի քվեարկությանը մասնակցել են զբոսաշրջության ոլորտի 167 հազար պրոֆեսիոնալներ, այդ թվում 110 հազար զբոսաշրջային գործակալներ աշխարհի շուրջ 200 երկրներից: Նշենք, որ «Արմենիա-Մարիոտն» արժանանում է այդ պարգեւին երկրորդ տարին անընդմեջ: Ինչպես հայտարարել է «Արմենիա-Մարիոտն» հյուրանոցի գլխավոր մենեջեր Կատրին Հենթզելը, «մենք երկրորդ անգամ է, ինչ արժանանում ենք այդ պարգեւին, դա մեծ պատիվ է մեր համար, եւ մենք շատ հպարտ ենք դրանով»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---