Ինչպես հայ գործարարը չինացիների պատճառով զրկվեց բազմամիլիարդանոց նախագծից

Ինչպես հայ գործարարը չինացիների պատճառով զրկվեց բազմամիլիարդանոց նախագծից

PanARMENIAN.Net - Ֆլորիդայում լույս տեսնող Herald Tribune-ը հրապարակել է Բահամյան կղզիներում գտնվող Բահա Մար կարիբյան հանգստավայրի պատմությունը և դրա հետ կապված հայազգի ձեռնարկատեր Սարգիս Իզմիրլյանի ներդրումների պատմությունը:

Բահա Մարը գտնվում է Մայամիի ափից ընդամենը 180 մղոն հեռավորության վրա: Բահամյան կղզիների իշխանությունները խոշոր ներդրող էին որոնում հանգստավայրի համար, որը, հաջող զարգացման դեպքում, երկրին ՀՆԱ հավելյալ 12 տոկոս կբերեր: 32-ամյա Սարգիս Իզմիրլյանը` «գետնանուշի արքա» Տիգրան Իզմիրլյանի որդին, հարմար թեկնածու էր թվում: Հարուստ ընտանիքի ժառանգորդը նախագծի մեջ $900 մլն ներդրում արեց և այլ ներդրողների ներգրավեց:

Սակայն հետո վրա հասավ 2008-ի տնտեսական ճգնաժամը և գործընկերների մի մասը հեռացավ նախագծից: Այն ժամանակ Չինաստանի պետական ինժեներային կորպորացիան, որը երկրի երկրորդ խոշորագույն շինարարական ընկերությունն է, առաջարկեց Իզմիրլյանին իր մասնակցությունը, որին վերջինս համաձայնվեց: Ընկերությունը $150 մլն ներդրում կատարեց, ինչպես նաև Իզմիրլայնին ուղարկեց Չինաստանի արտահանման և ներմուծման բանկ, որը նրան $2,45 մլրդ շինարարական վարկ տրամադրեց` այն պայմանով, որ շինարարները կլինեն չինացիները և ընկերությունը չի ազատվի աշխատանքից անկախ պատճառներից: Ստանալով չինական վարկը` Իզմիրլյանը հայտարարեց, որ Բահա Մարի 4 հյուրանոցները կբացվեն 2014-ին:

Սակայն պարզվեց, որ նախագծի հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես` վտանգավոր պատշգամբների ու հրշեջ անվտանգության հետ կապված: Երբ Իզմիրլյանը դիտողություն արեց չինացիների աշխատանքի որակի մասին, նրանք ուղղակի դադարեցրին ֆինանսավորումը:

Քանի որ շինարարությունը ձգձգվում էր, Իզմիրլյանը մեկնեց Պեկին: Նրան հավաստիացրեցին, որ հանգստավայրը պատրաստ կլինի 2015-ի մարտին: Վերադառնալով, հայազգի գործարարը հյուրանոցների համար 2070 աշխատակից վարձեց, գովազդային արշավ սկսեց և բացեց գանձարանում $4,5 մլն կանխիկ գումարով կազինո:

Շարունակությունը մղձավանջի էր նման` Իզմիրլյանն ամսական $ 4 մլն էր վճարում առանց հյուրերի հյուրանոցների աշխատակիցներին: Մտահոգված լինելով, որ չինացիները կարող են մարտավարական առավելություն ստանալ` լիկվիդացիայի մասին հայց ներկայացնելով` Իզմիրլյանը որոշում է սնանկության գործընթաց սկսել ԱՄՆ-ում: Դա արվում էր խուսփելու համար դատավարությունից Բահամյան կղզիների դատարնում, որն անխուսափելիորեն կլիկվիդացներ նախագիծը:

Baha Mar Ltd.-ն սնանկության մասին հայց ներկայացրեց Դելավերի դատարան: Չինական ընկերությունն, իր հերթին, մեղադրեց Իզմիրլյանին մշտական փոփոխություններով նախագիծը խափանելու մեջ: 2015-ի սեպտեմբերին ամերիկյան դատարանը մերժեց սնանկության հայցը: Բահամյան դատարանն իր հերթին նշանակեց լիկվիդացիոն կառավարիչների: Փաստացի դա նշանակում էր, որ Իզմիրլյանի $900 ներդրումը ոչ մի գին չունի:

Նոյեմբերին Իզմիրլյանը հայտարարեց, որ դեռ բանակցում է Exim-ի հետ և մտադիր է մնալ նախագծում: Բանակցությունները, սակայն, տապալվեցին և Իզմիրլյանը հայցով դիմեց Լոնդոնի դատարան` հայտարարելով պայմանագրի խզման պատճառով $192 մլն վնասի մասին:

Ելքը ոչ ոք չի կարողանում կանխատեսել: Ըստ Վաշինգտոնի Ազատ և անվտանգ հասարակության կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆերնանդո Մենենդեսի, կատարվածը ոչ այնքան բնութագրում է Բահամյան կղզիները կամ Իզմիրլյանին, որքան Չինաստանն ու նրա պետական ձեռնարկությունները: Միլիարդներ ունեցող Exim բանկը երաշխավորել է չինական կորպորացիայի աշխատանքը, սակայն ոչ մի ուշադրություն չի դարձրել աշխատանքների ընթացքին` հետևելով միայն նրան, որ ընկերությունն ու չինացիները ոչ մի դեպքում չազատվեն աշխատանքից: «Պետական ձեռնարկությունները մրցակցության հիման վրա չեն գործում, դրանք պաշտպանված են ձախողումից»,-ասել է Մենենդեսը:

Հանգստավայրի ապագան ևս մշուշոտ է: Դեկտեմբերին Exim-ը հայտարարել էր ներդրողների կողմից հետաքրքրության մասին: Նրանցից մեկը` Գո Գունչանը չինական ոչ պետական Fosun group-ի նախագահն, արդեն մասնաբաժիններ ունի հայտնի Club Mediterranee SA և Cirque Du Soleil Group ընկերություններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---