Օրհան Փամուկին դիմավորել են «Հայոց ցեղասպանություն չի եղել» պլակատով22 դեկտեմբերի 2006 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Ստամբուլի «Սաբանջ» համալսարանում կայացել է «Օրհան Փամուկն ու գրականությունը» թեմայով կոնֆերանս, որի ժամանակ Նոբելյան մրացանակակիր Օրհան Փամուկը հանդիպել է ուսանողների հետ: Դա առաջին հանդիպումն է ընթերցողների հետ Թուրքիայում Նոբելյան մրցանակը ստանալուց հետո, գրում է Milliyet-ը:Կոնֆերանսի ժամանակ երկու ուսանող, ի նշան բողոքի, բարձրացրել են «Հայոց ցեղասպանություն չի եղել» խորագրով պլակատ: Մինչ Օրհան Փամուկը հանգիստ նայում էր նրանց վրա, դահլիճը շատ ակտիվ վերաբերմունք ցուցաբերեց միչադեպի հանդեպ, ինչից հետո ուսանողներն ստիպված էին լքել կոնֆերանսը: Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանվել է 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ: Ավելի ուշ` 2006 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով Ֆրանքֆուրտում` իրեն «Խաղաղության մրցանակ» շնորհելու կապակցությամբ, նա նորից հայտարարեց. «Պարզ եւ հստակ կրկնում եմ, ես ասել եմ, որ մեր երկրում սպանվել է 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ: Ես հետեւողական եմ իմ խոսքերում»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |