Գագիկ Մելիքյան. ԵԽԽՎ-ն պետք է զերծ մնա երկակի ստանդարտներից և լարվածություն առաջացնելուց23 հունվարի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հունվարի 25-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց, ասել է, որ թեև այդ զեկույցների ընդունմամբ ոչինչ չի փոխվելու, այդուամենայնիվ, ըստ նրա, ԵԽԽՎ-ն պետք է զերծ մնա երկակի ստանդարտներ կիրառելուց և տարածաշրջանում լարվածություն առաջացնելուց: ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: «Եթե, այնուամենայնիվ, այդ զեկույցներն ընդունվեն, կարծում եմ, որ ոչինչ չի փոխվի: Դրանք լուրջ իրավական հետևանքներ չեն էլ կարող ունենալ: Լարվածություն կառաջանա ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպական խորհրդարանների միջև: Իսկ այդ լարվածությունը պետք է նաև մենք օգտագործենք՝ ի շահ մեր նպատակների: Համոզված եմ, որ դա կարելի է օգտագործել նաև այն առումով, որ հետագայում նմանատիպ քննարկումներից ԵԽԽՎ-ին զերծ պահելու առումով։ Միջազգային կառույցները կմտնեն գործի մեջ և նրանց կողմից իրականացվող գործընթացն ի նպաստ մեզ կաշխատի, որպեսզի եվրոպական խորհուրդը՝ որպես բարձրաստիճան միջազգային կառույց, երկակի ստանդարտներից զերծ մնա, որոնք կարող են լարվածություններ առաջացնել տարբեր տարածաշրջաններում, հատկապես այս լարված ժամանակաշրջանում», - ասել է Մելիքյանը: Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանում բավականին մեծաքանակ պատգամավորներ և մեծ թվով երկրներ համոզված են, որ բրիտանացի և բոսնիացի պատգամավորների պատրաստած զեկույցներն իրականությունից հեռու, միակողմանի զեկույցներ են, լուրջ անձնական նպատակներ են հետապնդում իրենց համար: Խմբակցության քարտուղարը նշել է, որ դրանց մասին են խոսում հատկապես վերջին օրերին թուրքական մամուլում թուրք պատգամավորների կողմից հրապարակումները, որ բրիտանացի պատգամավորին արդեն իսկ Թուրքիայի քաղաքացիություն է շնորհվել, գրում է Tert.am-ը: Մելիքյանը նկատել է, որ երբ 2005-ին ընդունվեց 1416 բանաձն, դա որևէ իրավական հետևանք ո՛չ ունեցավ, ո՛չ էլ կարող էր ունենալ: Ընդամենն այդ պահին մեկ-երկու ամիսների շահարկում եղավ: Կարդացեք նաև՝ Մինսկի խումբը՝ ԵԽԽՎ 2 բանաձևի մասին. ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի լուծման միակ ձևաչափն է ԼՂՀ ԱԺ. ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևերի ընդունումը՝ խնդիրն ուժով լուծելու քարտ-բլանշ Demokrathaber. ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ 2 օրինագիծը՝ գաղտնի համաձայնության արդյունք Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |