Քաղաքապետարանը արտակարգ ռեժիմով է աշխատելու՝ սպասվող ձյան պատճառով23 հունվարի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճան: Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։ Թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, քաղաքապետարանը հորդորում է երևանցիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։ Քաղաքապետարանը կոչ է անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով: Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալվում է համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը։ Հանրապետության տարածքում հունվարի 21-22-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն: Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Երևանում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում են տեղումներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |