Սերովի կտավը Մոսկվայում ցուցադրվելուց հետո կզբաղեցնի իր տեղը Հայաստանի Ազգային պատկերասրահում

Սերովի կտավը Մոսկվայում ցուցադրվելուց հետո կզբաղեցնի իր տեղը Հայաստանի Ազգային պատկերասրահում

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մեծ հաջողությամբ ընթանում է հայտնի ռուս նկարիչ Վալենտին Սերովի աշխատանքների ցուցահանդեսը, որը մեծ իրարանցում է առաջացրել և մեծ հետաքրքրության պատճառով երկարացվել ևս մեկ շաբաթով` մինչև հունվարի 31-ը:

Նկարչի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսն արդեն ունեցել է գրեթե 500 հազար այցելու:

Սակայն հունվարի 26-ից ցուցահանդեսը կգործի առանց 6 կատվի, որոնք Մոսկվա էին բերվել արտերկրից, այդ թվում Հայաստանից: Այս մասին լրագրողներին է ասել Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

«Արտերկրից բերված կտավներն, այդ թվում Լվովայի դիմանկարը փարիզյան Օրսե թանգարանից, Ալեքսանդր Երրորդի դիմանկարը Կոպենհագենից, «Պատուհան» էսքիզը Բելառուսից, Մարիա Ակիմովայի դիմանկարը Հայաստանի ազգային պատկերասրահից, կցուցադրվեն նաև երկուշաբթի` հունվարի 25-ին: Դրանից հետո արտերկրից բերված նկարները պետք է վերադարձվեն, քանի որ ըստ մաքսային օրենսդրության, դա պետք է արվի ոչ ուշ, քան հունվարի 29-ին:

Տնօրենը հավելել է, որ ցուցահանդեսը կշարունակի աշխատանքն արդեն առանց այդ գործերի:

«Մենք կարողացանք ցուցահանդեսը երկարացնել ևս մեկ շաբաթով, քանի որ ցուցադրման պայմաններով դա վերջին ժամկետն է, երբ մենք կարող ենք լույսի տակ պահել գծանկարները»,-հավելել է Տրեգուլովան:

Ըստ Տրեգուլովայի, աշխատանքների վիճակը փորձագետների մշտական հսկողության տակ է, այն համարվել է բավարար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սերովի Մ.Ն. Ակիմովայի դիմանկարը Հայաստանի Ազգային պատկերասրահի մարգարիտներից մեկը է։ Ինքը Սերովը, ըստ Ի.Է. Գրաբարի վկայության, այդ դիմանկարը համարել է իր 15 լավագույն ստեղծագործություններից մեկը: Մ.Ն. Ակիմովան սերում էր մոսկովյան հայ ընտանիքից, նրա խորթ հայրը Մոսկվայի Լազարյան ինստիտուտի տնօրենն էր:

Արվեստաբան Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռ. Դրամբյանն իր հուշերում գրել է. «Ինձ հետ զրույցում Ի.Է. Գրաբարը հիշում էր, որ այդ կտավը նկարելու ժամանակաընթացքում (այսինքն` 1908 թ.-ին) Սերովի հետ միասին մի քանի անգամ այցելել են Ակիմովային հրաշալի երեկոներ են անցկացրել նրա մոտ:20-ականների վերջին մենք դիմեցինք Մարիա Նիկոլաևնային` առաջարկելով դիմանկարը վաճառել Հայաստանի թանգարանին: Ծանր ժամանակներ էին, այդ ժամանակ Ակիմովան ապրում էր մոր հետ, միջոցների կարիք ուներ և կարող էր համաձայնել թանգարանի առաջարկին: Սակայն վաճառել դիմանկարը` հրաժարվում է. նա այն նվիրում է թանգարանին: Դա մեծարժեք նվերներից մեկն է, որ ստացել է Հայաստանի պատկերասրահը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---