Եվրոպական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքները դեպի Իրան

Եվրոպական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքները դեպի Իրան

PanARMENIAN.Net - Մի շարք եվրոպական ավիաընկերություններ մտադիր են վերսկսել թռիչքները դեպի Իրան 5-ամյա դադարից հետո, հայտնում է Associated Press-ը: Իրանի քաղավիացիայի վարչության ղեկավար Մոհամմադ Հոդաքարամին հայտարարել է, որ քննարկել է British Airways բրիտանացի ավիափոխադրողի հետ թռիչքների վերսկսման հավանականությունը: Նա նաև նշել է, որ Դեպի Իրան թռիչքներով հետաքրքրված են նաև Air France-ը և KLM-ը:

Նշվում է, որ իրանական Iran Air-ը շաբաթական 3 չվերթ է իրականացնում Լոնդոն, ինչպես նաև 2-ական թռիչք Փարիզ և Ամստերդամ, հայտնում է Gazeta.ru-ն:

Բրիտանական առաջատար British Airways ավիափոխադրողն իր հերթին պայմանավորվել է դեպի Թեհրան չվերթները վերսկսելու մասին, ինչը հնարավոր դարձավ հակաիրանական պատժամիջոցների չեղարկումից հետո: Թռիչքները կսկսվեն Իրանի օրացույցով էսֆանդա ամսվա կեսից (մարտի կեսից), հայտնել է իրանական Fars գործակալությունը:

Իրանի և Բրիտանիայի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել էր 2012-ին միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների շրջանակում:

Օրերս կողմերը պայմանավորվել են, որ ամեն շաբաթ ավիաընկերությունը կկատարի Լոնդոն-Թեհրան 4 չվերթ: Այս տեղեկությունները հաստատել է Իրանի քաղավիացիայի ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն:

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեցին հունվարի 16-ին` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև «միջուկային ծրագրի» շուրջ համաձայնությունից վեց ամիս անց: Հունվարին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Իրանն իրոք կասեցրել է ուրանի հարստացումը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---