Ջերմաստիճանը հունվարի 30-31-ին կբարձրանա 6-8°C-ով30 հունվարի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին` հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ: Երևանում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունվարի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.30C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.70C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.60C Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն: Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ |