Էրդողանին Էկվադորում դիմավորել են «մարդասպան», «Կեցցե Քրդստանը» բացականչություններով 5 փետրվարի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում դիմավորել են «մարդասպան», «հեռացիր» բացականչություններով: Փետրվարի 4-ին մեկնարկած երկօրյա այցը ուղեկցվում է քրդերի կողմնակիցների բողոքներով: Ցուցարարները նաև վանկարկում են «Կեցցե Քրդստանը»: Էրդողանի թիկնապահները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը: Համացանում հայտնվել է Էրդողանի այցը լուսաբանող տեսանյութ, հայտնում է Lenta. ru-ն: Էրդողանը Էկվադոր է ժամանել «ռազմավարական նշանակության» տնտեսական պայմանագրեր կնքելու նպատակով: Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «եղբայրության հանրահավաք» է հրավիրել քրդական Մարդինում` կոչ անելով քրդերին ապրել խաղաղ և միասնական, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Թուրքերն ու քրդերը պետք է միասին ապրեն և միասնական ուժ լինեն, այդ դեպքում մենք հզոր կլինենք, ինչպես Սալահ ադ Դինի ժամանակներում»,-ասել է վարչապետը: Մինչդեռ հանրահավաքն անցել է փակ տարածքում` անվտանգության նկատառումներից ելնելով: Դավութօղլուն հայտարարել է, որ 10 կետից բաղկացած «խաղաղ ծրագիր» ունի, որից առաջինը ենթադրում է հոգեբանական մթնոլորտի փոփոխություն` թուրքերի և քրդերի միջև հարաբերություններում: Մարդինը գտնվում է հիմնականում քրդաբնակ Թուրքիայի արևելքում և վերջին ամիսներին դարձել է քուրդ գրոհայինների և թուրքական բանակի բախումների թատերաբեմ: Վարչապետի այցի կապակցությամբ քաղաք են մտցվել ոստիկանության ուժեր, փողոցներում զրահամեքենաներ կան: Այցի նախօրեին Մարդինի կենտրոնում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, մեկ մարդ վիրավորվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |