ՄԱԿ ԳՔ. ԻՊ շարքերում ահաբեկչական 34 խմբավորման գրոհայիններ են կռվում

ՄԱԿ ԳՔ. ԻՊ շարքերում ահաբեկչական 34 խմբավորման գրոհայիններ են կռվում

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորում հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում:

Նրա կարծիքով` այդ թիվն ընթացիկ տարում կշարունակի ավելանալ, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը։

Բան Կի Մունը նշում է սպառնալիքի «աննախադեպ մակարդակ», քանի որ ԻՊ-ն ունակ է արագ հարմարվել փոփոխվող իրավիճակին։

ԻՊ-ն ամենահարուստ խմբավորումն է աշխարհում, որոշ տվյալներով՝ 2015-ին գրոհայինները մոտ 400-500 մլն դոլար են ստացել միայն նավթի և նավթամթերքների վաճառքից։

Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստացել գրավված տարածքների ձեռնարկությունների աշխատակիցներից ու ֆերմերներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---