Ջերմաստիճանը փետրվարի 8-10-ին կնվազի 6-8°C-ով![]() 8 փետրվարի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 8-10-ին կնվազի 6-8 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Երևանում փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն: Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով: Կարդացեք նաև՝ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը փակ է Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |