Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտների հարակից տարածքը

Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտների   հարակից տարածքը

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հիշեցնում է, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` իրենց օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր են իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ:

Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում է կատարել իրենց պարտականությունները:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը փակ է

Ջերմաստիճանը փետրվարի 8-10-ին կնվազի 6-8°C-ով

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---