Լավրով. Թուրքիայի ղեկավարությունը կորցրել է կապն իրականության հետ

Լավրով. Թուրքիայի ղեկավարությունը կորցրել է կապն իրականության հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ղեկավարությունը կորցրել է կողմնորոշումն իրական աշխարհում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Թուրքիայի ոչ ադեկվատ գործելաոճը նկատվել է դեռ մինչև ռուսական Սու-24-ի խոցումը նախորդ տարվա նոյեմբերին: «Դա, անշուշտ, նկատվել էր, սակայն մենք հուսով էինք, որ սթափ մտածողությունը կգերիշխի և թուրքերը կհասկանան, որ մենք հարևաններ ենք ու անձամբ իրենց ոչ մի վատություն չենք արել, ճիշտ հակառակը, ինչպես արդեն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, շատ բաների վրա աչք ենք փակել»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այն հարցին, թե գուցե ՌԴ-ն չպետք է աչք փակեր այդ բաների վրա` ԱԳ նախարարն ասել է. «Գուցե»: «Այսպիսի ժողովրդական խոսք կա` լավություն արա, ջուրը գցիր»: Այս դեպքում, գուցե, սա բացատրում է մասնակիորեն, որ թուրք ղեկավարները բացարձակապես չեն կողմնորոշվում իրական աշխարհում»,-պարզաբանել է նախարարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիտ Չեվիկը հայտարարել է, որ ռուսական ՍՈւ-24-ի հետ կապված միջադեպից հետո Մոսկվան խուսափում է անմիջական շփումից Անկարայի հետ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից հետո հունվարի 29-ին Էրդողանը հայտարարեց, թե ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնեց, որ Պուտինին զեկուցվել է «Էրդողանի ցանկության մասին»: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը փետրվարի 6-ին իր հերթին հայտարարեց, որ Էրդողանը փորձում է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն «ռուսական կողմը չի արձագանքում»:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

Ավելի ուշ թուրքական իշխանությունները ռուսական «An-30B» ինքնաթիռին չեն թույլատրել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի օդային տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---