Վերջին 17 տարում առաջին անգամ ռուսաստանցիների ծախսերը գերազանցել են վաստակած գումարը

Վերջին 17 տարում առաջին անգամ ռուսաստանցիների ծախսերը գերազանցել են վաստակած գումարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների ծախսերը 2015-ին գերազանցել են նրանց վաստակը` այդ երկու ցուցանիշների միջև տարբերությունը կազմել է 420 մլրդ ռուբլի: Այդ է վկայում «Ռոսստատի» և Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի վիճակագրությունը, որը ներկայացրել է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ պարբերականի, այսպիսի իրավիճակ վերջին անգամ գրանցվել էր 1998-ին:

Հիմնական պատճառները կուտակումների համար ծախսերի աճն է, ապրանքների և ծառայությունների համար նախատեսված ծախսերի կրճատումը, ինչպես նաև տնային տնտեսությունների կողմից վարկերի արագ մարումը: Մասնավորապես, ապրանքների և ծառայությունների համար ծախսերը կրճատվել են 71,3 տոկոսով, ինչն ամենամեծ նվազումն է վերջին 3 տարում: 2014-ի դեկտեմբերին ռուսաստանցիները եկամտի 52,4 տոկոսը ծախսել են տարբեր ապրանքների գնման վրա, իսկ 2015-ի նույն ժամանակաշրջանում` 45,6 տոկոսը:

Նախորդ տարվա ավարտին ռուսաստանցիների կողմից վարկերի մարումը կազմել է 5,7 մլրդ ռուբլի` առանց տոկոսների: Արտարժույթի գնման ծավալը նվազել է մինչև 12 մլրդ դոլար` 2014-ի 40,7 մլրդ դոլարի դիմաց: Մասնագետները բացատրում են այդ ռեժիմը բնակչության շրջանում ռուբլու ռեսուրսների նվազմամբ:

«Կոմերսանտը» նշում է, որ այդ ամենը վկայում է այն մասին, որ մի կողմից պահպանվում է «տնային տնտեսությունների մեծ մասի ծախսերի անհամապատասխանությունը եկամտի մակարդակին», մյուս կողմից` Ռուսաստանում տեղի է ունենում տնային տնտեսությունների տնտեսական ռազմավարության շոկային վերակառուցում:

Տարեսկզբի տվյալնելով, 2015-ին ռեկորդային աճ է գրանցվել վարկերի մուծումների պարտքերի առումով` աճը կազմել է 49 տոկոս կամ մոտ 230 մլրդ ռուբլի: Ըստ Կենտրոնական բանկի, ռուսաստանցիները պարտք են ֆինանսական կազմակերպություններին 10,27 տրլն ռուբլի, որից 1,1 տրլն կամ 10,71 տոկոսը` ժամկետանց պարտքեր են:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---