Էրդողանը «կեղծավոր է» համարում փախստականների համար սահմանը բացելու ՄԱԿ հորդորը

Էրդողանը «կեղծավոր է» համարում փախստականների համար սահմանը բացելու ՄԱԿ հորդորը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անկեղծ չի համարում սիրիացի փախստականների համար սահմանը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից Թուրքիային հասցեագրված կոչերը: Փոխարենը նա համարում է, որ պետք է ազդել Ռուսաստանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա` այդ երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Փախստականների հոսքի գլխավոր պատճառը Ռուսաստանի գրոհներն ու Ասադի ռեժիմի հարձակումներն են խաղաղ բնակչության վրա: ՄԱԿ-ը այդ հարձակումների համար պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն մեզ է կոչ անում բացել դռները փախստականների առջև: Դա անկեղծ չէ: ՄԱԿ-ը որքա՞ն փող է տվել է Թուրքիային աջակցելու համար, որը փախստականներին ընդունելու համար 10 մլրդ դոլար է ծախսել: Ընդամենը 455 մլն դոլար: Ամոթ է»,-հայտարարել է Էրդողանն Անկարայում` երիտասարդ գործարարների առջև ելույթում:

Ավելի վաղ ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը պահանջել էր Թուրքիայյից բացել սահմանը Սիրիայից եկող բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք միջազգային պաշտպանության կարիք ունեն:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---