Դատարանն արգելել է Յունուս ամուսիններին մեկնել Ադրբեջանից

Դատարանն արգելել է Յունուս ամուսիններին մեկնել Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Լեյլա և Արիֆ Յունուսները դիմել էին դատարան` խնդրելով իրավունք տալ ժամանակավորապես հեռանալ Ադրբեջանից արտերկրում բուժում ստանալու նպատակով: Այդ մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը:

Յասամալիի շրջանի դատարանը քննել է Յունուսների դիմումը: Ինչպես հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադիղովը, դատարանը չի բավարարել դիմումը: Նա հայտնել է նաև, որ ամուսինները կբողոքարկեն դատարանի որոշումը:

Ինչպես հայտնի է, 2015-ի դեկտեմբերի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել իրավապաշտպան Լեյլա Յունուսի խափանման միջոցը փոխելու մասին: Յունուսն ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից, նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է պայմանական ազատազրկումը: Ավելի վաղ փոխվել էր նաև նրա ամուսնու` ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսի խափանման միջոցը:

2015-ի օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել էր Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին: «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել էր Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել էր ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---