AEFJD. Հրանտ Դինքին սպանել է Թուրքիան20 հունվարի 2007 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է այս ահավոր սպանությունը: Հրանտ Դինքին սպանել է Թուրքիան»,- հայտարարել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, երկրում, որտեղ կրթական համակարգը եւ քաղաքական մշակույթը թուրքերին սադրում է այլ ազգերի ներկայացուցիչների դեմ, իսկ ռասիստական եւ ծայրահեղական կազմակերպությունները գործում են բացահայտ, դժվար է խոսել ինչ-որ փոփոխությունների մասին: «Ինչ էլ որ ցույց չտա հետաքննությունը, թուրքական պետությունը մեծ պատասխանատվություն է կրում այս սպանության համար: Թուրքիայի իշխանությունները ի վիճակի չեն ապահովել լրագրողների եւ մտավորականության ներկայացուցիչների անվտանգությունը եւ պետք չէ զարմանալ, որ նման գործողությունները տեղի են ունենում որեւէ հայի նկատմամբ»,- հայտարարել է նա:Նա նաեւ ընդգծել է, որ տասնյակ «այլախոհների» շրջանում, որ հակազդում են Թուրքիայի դիրքորոշմանը, հենց հայը դարձավ մարդասպանի թիրախը: «Այս մտածված քայլը ուղղված է Թուրքիայի հայ համայնքի շրջանում վախի մթնոլորտի պահպանմանը եւ, հավանաբար, այն բանի ցուցադրմանը, որ խոսքի ազատությունը եւ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները իրենց սահմաններն ունեն, որոնք չի կարելի անցնել»,- նշել է Չոբոյանը: AEFJD-ի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ թուրքական կառավարությունը Հրանտ Դինքի սպանությամբ Եվրոպայում կորցրեց լիբերալ պետության իմիջը: Թուրքիան պետք է հասկանա, որ կորցրել է Եվրոպա մտնելու իրավունքը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |