Հունաստանն ապօրինի ներգաղթյալներին Թուրքիա կարտաքսի

Հունաստանն ապօրինի ներգաղթյալներին Թուրքիա կարտաքսի

PanARMENIAN.Net - Հունաստանը հետ` Թուրքիա կարտաքսի այդ երկրի տարածքով մուտք գործող ապօրինի ներգաղթյալներին Ալժիրից, Մարոկկոյից և Թունիսից, հայտնում է Թրենդ գործակալությունը թուրքական Hurriyet-ի վրա հղումով:

Փետրվարին Հունաստանից Թուրքիա է արտաքսվել ավելի քան 150 ապօրինի ներգաղթյալ նշված երկրներից, այդ թվում` սիրիացի փախստականներ:

Այժմ Թուրքիայի տարածքում ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստական կա: Ճամբարներում բնակվում է մոտ 300 հազար մարդ, մյուսները` տարբեր թուրքական գավառներում: Միայն Ստամբուլում այժմ 40 հազար փախստական կա Սիրիայից:

Վերջին շրջանում սիրիացի փախստականները հաճախ փորձում են ապօրինի մուտք գործել ԵՄ երկրներ Էգեյան ծովով, ինչը հաճախ մահացու է լինում նրանց համար:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Ավելի վաղ Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել էր, որ թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: «Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա:

2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---