Թուրքիան ԱՄՆ-ից «խելացի ռումբեր» կգնի

Թուրքիան ԱՄՆ-ից «խելացի ռումբեր» կգնի

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմական գերատեսչությունը $682,9 մլն պայմանագիր է կնքել Թուրքիային կառավարվող ավիառումբեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է Defense news-ը թուրքական ռազմական աղբյուրի վրա հղումով:

Ըստ գործակալության զրուցակցի, առաքումներն իրականացվելու են Պենտագոնի զենքի արտահանման ծրագրով (Foreign Military Sales): Զենքը կառաքեն Ellwood National Forge և General Dynamics Ordnance & Tactical Systems ընկերությունները:

Սա կառավարվող BLU-109 ռումբերի առաջին վաճառքն է Թուրքիային: Թուրքիայի իշխանություններն ակնկալում են, որ առաքումները կավարտվեն մինչև 2020 թ, հայտնում է RNS-ը:

BLU-109 ռումբերն ԱՄՆ սպառազինության մաս են կազմում 1985-ից, օգտագործվել են մասնավորապես Իրաքում և Աֆղանստանում: Նման կառավարվող, կամ «խելացի» կոչվող ռումբերը, օգտագործվում են բետոնից կառուցված բունկերների փլուզման համար: Ռումբերի պոչային մասում տեղադրված ապահովիչը հետաձգում է ռումբի դետոնացիան, քանի դեռ ռումբը չի հայտնվել բունկերի ներսում` ապահովելով թիրախի ամբողջական ոչնչացումը: Արդիական մոդիֆիկացիաները հագեցած են նաև լազերային նշանառության համակարգով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---