Բաքուն չի կարողանում վճարել Մոսկվային գնած զենքի համար

Բաքուն չի կարողանում վճարել Մոսկվային գնած զենքի համար

PanARMENIAN.Net - Նավթի գների անկումը բացասաբար է անդրադառնում սպառազինության մատակարարման վերաբերյալ ռուս-ադրբեջանական պայմանագրերի կատարման վրա:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», հասել է նրան, որ Ադրբեջանի պատվիրած զենքը պատրաստված է և առաքված, բայց դեռ անշարժ կանգնած է նավահանգստում` իրավիճակի հանգուցալուծման ակնկալիքով: Իրավիճակը հանգուցալուծելու համար մարտի 2-ի ուշ երեկոյան Բաքու են մեկնել ռուսական արտադրության զենքի արտահանմամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտի», Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները, ինչպես ռազմարդյունաբերությունը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

ՌԴ և Ադրբեջանի հիմնական խնդիրները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կապված են մի քանի տարի առաջ կնքված զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրերի իրացման հետ: Գլխավոր բարդությունը դրամական միջոցների բացակայությունն է Ադրբեջանի մոտ: «Նավթի գների անկումն անդրադարձել է բոլորի վրա, և մեր ադրբեջանցի գործընկերները բացառություն չեն»,-հայտարարել է թերթի աղբյուրներից մեկը:

2010-2014 թթ. Մոսկվան ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել Բաքվի հետ զենքի առաքման վերաբերյալ. Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել C-300 ՀՕՊ, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենա, «Բուրատինո» տիպի ծանր կրականետ համակարգեր, զրահատանկային մեքենաների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, «Վենա» և «Մստա-C» ինքնագնաց հրետանային սարքեր, ինժեներային տեխնիկայի լայն տեսականի, բացել է հրաձգային զենքի արտոնագրված արտադրություն: Պայմանագրերի մեծ մասն արդեն կատարված է. մնում է առաքել որոշ քանակի տանկեր, հետևակի զրահամեքենաներ, հրետանային համակարգեր:

Ընթերցեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

Drone Wars. Ինչ անօդաչու սարքեր են կիրառվում ղարաբաղյան հակամարտության գոտում

Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---