ԱՄՆ 4 կոնգրեսական սատարում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ 4 կոնգրեսական սատարում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական, հայտնի «Մագնիտսկու» օրենքի հեղինակ Ջիմ Մաքգովերնը մարտի 3-ին աջակցություն է հայտնել «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագծին (HR 4264), որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Այդ մասին Վաշինգտոնում Turan-ի թղթակցին է հայտնել աղբյուրն ԱՄՆ Կոնգրեսում, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ օրինագծին էր միացել ևս 2 կոնգրեսական` Լուիզա Լոթերն ու Ջո Հեքը:

«Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» կոչվող օրինագիծն առաջ է քաշել ազդեցիկ կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիսթոֆեր Սմիթը: Բաքվում այդ օրինագիծը համարում են հայամետ՝ հիշեցնելով, թե Սմիթը կողմ է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել:

Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---