Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՌԴ ղեկավարները քննարկել են Սիրիայում հրադադարի պահմանումը

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՌԴ ղեկավարները քննարկել են Սիրիայում հրադադարի պահմանումը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստանում են ջանքեր գործադրել սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Մարտի 4-ին Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը հաղորդել է, որ Դեյվիդ Քեմերոնն իր ռուս, գերմանացի և ֆրանսիացի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզը:

Կրեմլի հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է հեռախոսային բանակցություններից հետո, չորս ղեկավարները համաձայնել են աջակցել Սիրիայի հարցով ճանապարհային քարտեզին և կարևորել՝ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումների անհրաժեշտությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մինչ այդ, Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ կառավարական զորքերը մոբիլիզացվել են՝ նոր տարածքներ գրավելու նպատակով: «Ջաիշ ալ-Իսլամ» սիրիական ընդդիմադիր խմբավորման ներկայացուցչի խոսքով, եթե Դամասկոսը և իր դաշնակիցները շարունակեն այդ հարձակումները, հրադադարն անհնար կդառնա:

Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---