Ուկրաինայում ամեն չորրորդ հարցվածը Ստալինին մեծ առաջնորդ է համարում (Հարցում)

Ուկրաինայում ամեն չորրորդ հարցվածը Ստալինին մեծ առաջնորդ է համարում (Հարցում)

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Իոսիֆ Ստալինի մահվան օրվանն ընդառաջ, Սոցիոլոգիայի կիևյան միջազգային համալսարանը հետազոտություն է հրապարակել՝ պարզելու ԽՍՀՄ նախկին ղեկավարին վերաբերմունքն Ուկրաինայում:

Ընդհանուր առմամբ, հարցվածների մոտ 70%-ը համարում է Ստալինին «դաժան և անմարդկային բռնապետ»: Սակայն ամեն չորրորդ ուկրաինացին՝ 23%-ը, համարում է նրան մեծ առաջնարդ: Նման վերաբերմունքը գերակշռում է երկրի արևելքում (41%), այնինչ արևմուտքում նման կարծիքի է ընդամենը 11% -ը, հայտնում է ТСН-ը:

Ատելություն է զգում Ստալինի հանդեպ երկրի արևելքում հարցվածների 4%-ը, արևմուտքում հարցվածների 38%-ը: Մինչև 50 տարեկանների ընդամենը 8%-ը կցանկանար ունենալ Ստալինի նման առաջնորդ:

Իոսիֆ Ստալինը ղեկավարել է ԽՍՀՄ-ն 1927-1953 թվականներին: Նրա ղեկավարման ժամանակաշրջանում տեղի ունեցավ Հայրենական պատերազմը, գյուղի կոլեկտիվիզացիան, ու արդյունաբերության ինդուստրիալիզացիան, ինչպես նաև մի շարք ժողովուրդների հետապնդում և մասսայական բռնաճնշումներ և աքսոր: Ստալինի դերի մասին վեճերը չեն ավարտվում իր մահվանից ի վեր. Ըստ ՌԴ-ում անցկացված հարցումների, ռուսաստանցիների 40%-ը համարում է, որ Ստալինի օրոք դրական երևույթները գերակշռում էին բացասականներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---