Բրիտանիան դեմ է Թուրքիայի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի չեղարկմանը և չի միանա այդ որոշմանը

Բրիտանիան դեմ է Թուրքիայի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի չեղարկմանը և չի միանա այդ որոշմանը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան կողմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում, սակայն մտադիր չէ չեղարկել այդ երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը Թուրքիայի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շրջանակում, քանի որ Շենգենի գոտու անդամ չէ:

«Գործող և նախորդ կառավարությունները սատարել են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին` անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ Եվրոպայի գծով նախարար Դևիդ Լիդինգթոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման կողմնակից չէ», քանի որ Շենգենի գոտու անդամ չէ և Թուրքիայի քաղաքացիները, որոնք մտադիր են Մեծ Բրիտանիա մեկնել, նախկինի պես պետք է մուտքի արտոնագիր ստանան:

Մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում համաձայնեցվել են միգրացիոն ճգնաժամի հետ պայքարի համատեղ գործողությունների ծրագրի սկզբունքները: Մանրամասները քննարկվելու են ԵՄ հաջորդ գագաթնաժողովում` մարտի 17-18-ին: Ըստ պայմանավորվածության, Թուրքիայի տարածքով Հունաստանի կղզիներ ժամանող բոլոր ապօրինի ներգաղթյալները, կվերադարձվեն Թուրքիա ԵՄ հաշվին, իսկ Եվրամիությունը յուրաքանչյող վերադարձողի դիմաց երկրից կվերաբնակեցնի 1 փախստականի:

ԵՄ-ն նաև ամենաուշը մինչև 2016-ի հունիսի ավարտը, պետք է չեղարկի մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար և որոշում կայացնի լրացուցիչ ֆինանսավորման համար, ինչպես նաև որոշում նախապատրաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների նոր գլուխ բացելու մասին: ԵՄ-ն նաև պարտավորվել է աջակցել Անկարային Սիրիայի շրջաններում հումանիտար պայմանների բարելավմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---