Հայկական 5 ստարտափ կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք ՏՏ համաժողովին11 մարտի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը, ՀՀ կառավարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Ձեռնարկատիրության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED) հետ համատեղ կազմակերպում են Հայաստան-ԱՄՆ ՏՏ աքսելերացիայի ծրագիր` էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը հրավիրում է սկսնակ և նոր լուծումներ առաջարկող ընկերություններին մասնակցել զարգացման ծրագրին, որը ներառում է նաև թրեյնինգներ Հայաստանում և ԱՄՆ-ում: Ծրագրի երևանյան մասի ավարտից հետո 5 սկսնակ ընկերություն հնարավորություն կստանա մասնակցելու Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված Armenia IT Start-Up համաժողովին, որը տեղի կունենա հունիսին Սիլիկոնյան հովտում: Ընկերությունները կկարողանան իրենց պրոդուկտը ներկայացնել պոտենցիալ հաճախորդներին, գործընկերներին և ներդրողներին: Մասնակիցներին նաև հասանելի կդառնա CEED գլոբալ ցանցը, որը ներառում է գործարարների և ներդրողների ամբողջ աշխարհից: Սիլիկոնյան հովիտը ամենամեծ ու նշանակալի տեխնոլոգիական կլաստերն է աշխարհում: Սիլիկոնյան հովտում են գտնվում Facebook, Google, Amazon, Apple և աշխարհի հարյուրավոր այլ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնակայանները: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |