Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրայի» 70 գրոհային է ոչնչացվել

Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրայի» 70 գրոհային է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Սիրիայի Համա գավառում ռազմական գործողության ժամանակ սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 70 գրոհայինի:

Ինչպես SANA գործակալությանն է հայտնել աղբյուրը Սիրիայի ԶՈւ շարքերում, զինվորականներն արևածագին մարտի են բռնվել խմբավորման գրոհայինների հետ, որոնք դիրքավորվել էին գավառի մի քանի գյուղերում: Գործողության ժամանակ նաև հաջողվել է ոչնչացնել 4 ավտոմեքենա, հագեցած գնդացիրներով, և մեկ զրահամեքենա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնի է, Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---