ԱՄՆ Պետդեպն անօրինական է համարում սիրիացի քրդերի դաշնության հռչակումը

ԱՄՆ Պետդեպն անօրինական է համարում սիրիացի քրդերի դաշնության հռչակումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը չի ճանաչում Սիրիայի հյուսիսում հռչակված քրդերի տարածաշրջանային դաշնային վարչակազմը, հայտնում է RNS-ը Reuters-ի վրա հղումով: Գործակալությունը նշել է, որ Պետդեպն ապօրինի է համարում ինքնակառավարվող տարածքները Սիրիայի ներսում:

Սիրիայի քրդերը մարտի 17-ին դաշնային տարածարջան են հռչակել Սիրիայի հյուսիսում: «Ռոժավայի և հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական համակարգի» կազմում ընդգրկվել է 3 սիրիական կանտոն և որոշ հարակից շրջաններ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանություններն ապօրինի են համարում երկրի հյուսիսում քրդերի դաշնային տարածքի հռչակումը: «Սիրիայի կառավարությունը նախազգուշացնում է Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու փորձերի անթույլատրելիության մասին»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դաշնություն» հռչակելու համար սիրիական Ռումեյլա քաղաքում էր հավաքվել 200 պատվիրակ հյուսիսային Սիրիայի ամբողջ տարածքից, որոնք ներկայացնում էին սիրիական Քրդստանը, ինչպես նաև Հալեպի, Ալ Շանբեի և այլ քաղաքների արաբական, ասորական, հայկական, չեչենական, չերքեսական, թուրքմենական համայնքները:

Ավելի վաղ սիրիական Քրդստանը ինքնավարություն էր հռչակել, որը ղեկավարում էր Բարձրագույն քրդական խորհուրդը: Սիրիայի կենտրոնական կառավարությունն այդ ինքնավարությունը չի ճանաչում: Միևնույն ժամանակ պատերազմի պատճառով Սիրիայի հյուսիսը, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, կտրված է երկրի մյուս շրջաններից: Ասադի կառավարությունն ազդեցություն չունի սիրիական Քրդստանի տարածքի վրա, որտեղ 4,6 մլն մարդ է ապրում, որից 2,5 մլն քրդեր են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---