FT. Բրյուսելն ու Անկարան խստացրել են փոխադարձ պահանջները փախստականների հարցում

FT. Բրյուսելն ու Անկարան խստացրել են փոխադարձ պահանջները փախստականների հարցում

PanARMENIAN.Net - ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը Բրյուսելն ու Թուրքիան խստացրել են դիրքորոշումները միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ, որը մարտի 18-ին քննարկվելու է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, հայտնում է «Վեդոմոստին» Financial Times-ի վրա հղումով:

Մարտի 17-ին և 18-ին Բրյուսելի գագաթնաժողովում կքննարկվի միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ում և համագործակցությունը Թուրքիայի հետ դրա դեմ պայքարում: Նախատեսված է ԵՄ անդամ 28 երկրների վարչապետների հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ:

Առավել սուր հակասությունների շարքում նշվում են, մասնավորապես, այն, որ Թուրքիան հրաժարվում է միջազգային չափանիշների ամբողջական ծավալից փախստականների ընդունման հարցում, Կիպրոսի վետոն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում: Բրյուսելը պնդում է, որ Անկարան հավանություն տա Թուրքիա վերադարձող բոլոր փախստականների համար միջազգային չափանիշների ապահովմանը: Այդ են պնդում Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան: Անկարան համաձայն չէ փոխել ներքին օրենսդրությունը:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները համաձայնեցրել են ընդհանուր դիրքորոշումն Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ, որը քննարկվելու է Թուրքիայի հետ մարտի 18-ին կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը: Մարտի 18-ին Բրյուսելում կայանալու է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է վերջնականապես հաստատել միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված համատեղ ծրագիրը: Այդ պլանի հիմնական դրույթները հաստատվել են մարտի 7-ին:

Քննարկվող համաձայնագիրը ԵՄ և Թուրքիայի միջև նախատեսում է, որ Անկարան հետ կընդունի բոլոր փախստականներին առանց բացառության, որոնք կհայտնվեն Հունաստանում Թուրքիայի տարածքով: Փոխարենը կարագացվեն Թուրքիայի հետ բանակցությունների այցագրերի ազատականացման վերաբերյալ բանակցությունները, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները և նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոյի հատկացման հարցը:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում: Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում:

Ընթերցեք նաև. Եվրահանձնաժողովի նախագահ. Առաջիկա 10 տարում Թուրքիան չի միանա ԵՄ-ին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---