Չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստով և Սոչի 8 չվերթ

Չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստով և Սոչի 8 չվերթ

PanARMENIAN.Net - Մարտի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ չեղարկվել է Երևանից երկկողմանի 8 չվերթ Դոնի Ռոստովի և Սոչիի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքը, չեղյալ են համարվել դեպի Ռոստով «Դոնավիա» ընկերության D9 5331 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5331 չվերթը: Միաժամանակ չեղարկվել են Ռոստովից Երևան «Դոնավիա» ընկերության D9 5330 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5330 չվերթը:

Թռիչքների չեղարկման պատճառը մարտի 19-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիավթարն է, երբ վայրէջքի գնալիս կործանվել է Դուբայից Դոնի Ռոստով ժամանող ինքնաթիռը:

Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևան թռիչքները` «Աերոֆլոտի» SU 5367 չվերթը և «Դոնավիա» ընկերության D9 5367 չվերթը, Սոչիից` «Աերոֆլոտի» SU 5366 չվերթը, հայտնում է Armenia Today-ը:

Դոնի Ռոստովի օդանավակայանում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանող ուղևորատար ինքնաթիռը: Պատճառները պարզվում են: Ինքնաթիռում եղել է 62 մարդ` 55 ուղևոր, այդ թվում 4 երեխա, և անձնակազմի 7 անդամ: ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները, հիմնականում նրանք ՌԴ քաղաքացիներ են, կա նաև 5 օտարերկրացի: Անձնակազմի անդամները տարբեր երկրների քաղաքացիներ են, մեկը` ռուսաստանցի:

Ընթերցեք նաև` Դոնի Ռոստովում ինքնաթիռ է կործանվել. Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---