Բրյուսելում ահաբեկչության վնասը գնահատվել է 4 մլրդ եվրո

Բրյուսելում ահաբեկչության վնասը գնահատվել է 4 մլրդ եվրո

PanARMENIAN.Net - Տնտեսական վնասը մարտի 22-ին Բրյուեսլում իրականացված ահաբեկչական գործողություններից կազմել է առնվազն 4 մլրդ եվրո կամ երկրի ՀՆԱ 0,1%: Այդ մասին հայտարարել է ING բանկի գլխավոր տնտեսագետ Պետեր Վանդեն Հաուտեն բելգիական Het Nieuwsblad թերթին տված հարցազրույցում, հայտնում է RNS-ը:

«Եթե ահաբեկչական սպառնալիքը պահպանվի կամ նոր հարձակումներ լինեն, ապա վնասը շատ ավելի մեծ կլինի»,-ասել է տնտեսագետը:

Ընդ որում վնասի մեծ մասը կապված է անվտանգության միջոցների իրականացման, ինչպես նաև Բրյուսելի օդանավակայանը փակելու հետ, որի պարապուրդի յուրաքանչյուր օրը տնտեսագետները գնահատում են 10 մլն եվրո:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Ընթերցեք նաև. Բրյուսելի ահաբեկչությունից տուժած տասնյակ մարդիկ կրիտիկական վիճակում են

Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---