ԶԼՄ-ներ. ՌԴ հաջողությունը Սիրիայում խախտում է Թուրքիայի ծրագրերն էներգետիկ ոլորտում

ԶԼՄ-ներ. ՌԴ հաջողությունը Սիրիայում խախտում է Թուրքիայի ծրագրերն էներգետիկ ոլորտում

PanARMENIAN.Net - Մոսկվայի պատժամիջոցներն Անկարայի համար բավականին լուրջ խնդիրներ ստեղծեցին, սակայն էլ ավելի մեծ դժվարություններ առաջացան, երբ ՌԴ-ն հաջողությամբ ավարտեց ՌՏՈւ գործողությունը Սիրիայում` խախտելով Թուրքիայի ծրագրերն էներգետիկ ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Oilprice-ի վրա հղումով:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները:

ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո թուրքական տնտեսության վիճակը նախանձելի չէ: 2002 թ. սկսած Թուրքիան մեծ կախվածություն ուներ ռուսական բնական գազից և նավթից: Մինչդեռ Թուրքիային բավականին քիչ էր հետաքրքում այն հանգամանքը, որ իր կապերն այլ պետությունների հետ էներգետիկայի ոլորտում թույլ են զարգացած, ասվում է հոդվածում:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

ՌԴ-ից կախվածությունը մեղմելու ակնկալիքով Թուրքիան գազի առաքումների մասին համաձայնագիր է կնքել Քաթարի հետ: Հանուն այդ պայմանավորվածության Անկարան մեծ ռիսկի գնաց, քանի որ երկու երկրները միացնող գազամուղն անցնելու է Սիրիայի, Իրաքի տարածքով և քրդաբնակ տարածքներով:

Թուրքիան հուսով էր, որ Դամասկոսն ու քրդերը կպարտվեն սիրիական հակամարտության արդյունքում և ուժերի դասավորությունը տարածաշրջանում կփոխվի: Սեփական նպատակներին հասնելու համար Անկարան չէր խորշում ահաբեկչական խմբավորումների, այդ թվում ԻՊ հետ կապերից, գրում է պարբերականը: Սակայն Սիրիայում ՌԴ ՕՏՈւ գործողության հաջող ավարտից հետո ջիհադականները պարտվում են, իսկ Անկարայի հակառակորդներն` ամրացնում դիրքերը: Ռուսաստանը խախտեց Թուրքիայի առանց այդ էլ խախուտ պլանները էներգետիկայի ոլորտում, նշում է հոդվածի հեղինակը:

«Ռուսական ռազմական գործողությունն ու Ասադի ռեժիմի ամրապնդումը վերջ տվեցին Թուրքիա-Քաթար գազամուղի նախագծին»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---