Զաքարյան. Եվրանեսթ ԽՎ-ի նիստին 4 զեկույց է անցկացվել, որոնք ընդունելի են ՀՀ-ի համար

Զաքարյան. Եվրանեսթ ԽՎ-ի նիստին 4 զեկույց է անցկացվել,  որոնք ընդունելի են ՀՀ-ի համար

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստին ընդհանուր առմամբ 4 զեկույց է ընդունվել, և դրանք բխում են ՀՀ-ի համար ընդունելի դիրքերից: Այս մասին խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ասուլիսին ասել է ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

«Զեկույցների կետերն ամբողջությամբ ընդունելի բնույթ են կրում և արտահայտում են ՀՀ-ի շահերը և նպատակները»,-ասել է Զաքարյանը՝ նշելով, որ նախապես, մինչ զեկույցների ընդունելը, ԼՂ հարցին առնչվող հակասություններ կային, և պատվիրակությունը կարողացել է ձեռք բերել համաձայնություն առաջարկի հեղինակների հետ՝վերանայել իրենց առաջարկներից անընդունելի ձևակերպումները:

ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ անընդունելի ձևակերպումներ ասելով՝ նկատի ունեն այնպիսի մեջբերումներ, ինչպիսիք են՝ «օկուպացված տարածքներ», «ռազմական ագրեսիա», «տարածքային ամբողջականություն», «զորքերի դուրսբերում» և այլն, գրում է Tert.am-ը:

«Եվրամիության անդամ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքականությունների և այդ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ և մտահոգություններ» թեմայով զեկույցում, ըստ Զաքարյանի, մի շարք դրույթներ էին արտացոլված, որոնք արտահայտում էին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը:

«Առանձին կերպով խոսք է գնում խաղաղ կարգավորման և նախագահների երկխոսության միջոցով քաղաքական լուծումների ձեռքբերման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման մասին, ինչպես նաև դատապարտվում է փակ սահմանների առկայությունը՝ նկատի է առնվում Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանը: Մնացած առումներով ընդհանուր մոտեցումներ են»,-ասել է նա:

Եվրանեսթ ԽՎ-ի նիստերն անցել են առանց Ադրբեջանի պատվիրակության, քանի որ նրանք դիմում են ներկայացրել, հրաժարվելով մասնակցել նիստերին:

Պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը նշել է, որ հաշվի առնելով, որ սահմանին լարված իրավիճակ էր, իրենք պատրաստել էին գործընկերների համար կոչ, որպեսզի զերծ մնալ զինադադարի խախտումից, ատելության բառապաշարի օգտագործումից: Ըստ նրա, պատվիրակությունը նաև կարողացել է պայմանավորվածության գալ, որ ԼՂՀ հիմնախնդիրը Եվրանեսթում չեն քննարկում, քանի որ դրա համար կա առանձին Մինսկի համանախագահների խումբ:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերվել, որ ոչ մի ձևակերպում, որը կվնասի ԼՂ գործընթացին, այլևս չի դառնալու եմ Եվրանեսթում քննարկելու թեմա, ինչը մեր գլխավոր նպատակն էր: Սա երևի գլխավոր հաջողությունն էր, որ հասանք»,-ասել է Պողոսյանը:

Նա տեղեկացրել է, որ իրենց գործընկեր համանախագահները ապրիլին պետք է մեկնեն Ադրբեջան, մեկ անգամ ևս բանակցեն Ադրբեջանի ղեկավարության հետ, որ այդուհանդերձ ադրբեջանցիները վերադառնան Եվրանեսթ:

«Հայկական կողմը հարգել էր և մասնակցել էր լիագումար նիստին Բաքվում, իսկ ադրբեջանցիները չէին մասնակցել Երևանում: Ադրբեջանը դիմում է գրել, որ դուրս գա՝ հասկանալով, որ իր ցանկությունները չի կարող այս ֆորմատով անցկացնելը»,- նկատել է Պողոսյանը:

Ադրբեջանի խորհրդարանը 2015-ի հոկտեմբեր ամսին իր հատուկ նիստում, որպես դժգոհության քայլ` ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձևերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։

Կարդացեք նաև՝ Զաքարյան. Բաքվի պատվիրակությանը Եվրանեսթ ԽՎ վերադարձնելու փորձերը չպետք է լինեն վեհաժողովի հեղինակության հաշվին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---